Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Բժշկի կոչման հմայքի գաղտնիքը. armeniamedicalcenter.am
Առհասարակ, տարածված ձեւաչափ է բժշկի հետ հարցազրույցը, որի ընթացքում բացահայտվում է նրա մասնագիտական իմացությունն ու կատարած աշխատանքը: Մինչդեռ բժշկի կատարած աշխատանքն ու մասնագիտական իմացության արտացոլանքը բուժված հիվանդների առողջական պատկերն է: Եվ հենց այս նպատակով այցելեցինք «Արմենիա» ԲԿ սրտաբանական բաժանմունք, որտեղ հնարավորություն ընձեռվեց բացահայտելու բժշկի կոչման հմայքի գաղտնիքը: Իսկ այս հարցում մեզ օգնեցին հիվանդները:
Լարիսա Մախտեսյան
Շուրջ տասը տարի այցելում եմ «Արմենիա» ԲԿ եւ կարծես այս վայրն ինձ համար դարձել է հարազատ օջախ: Տարին երկու-երեք անգամ այցելում եմ հետազոտվելու եւ բուժվելու նպատակով: Այստեղ բոլորը շատ սիրալիր ու հոգատար են մարդկանց հետ: Աստված երկար կյանք տա «Արմենիա» ԲԿ սրտաբանական բաժանմունքի ղեկավար սիրելի Մայրանուշ Դրամբյանին և ինձ բուժող բժիշկ Առու Տամբային: Այստեղ կա բժշկական անձնակազմի միասնականություն: Վստահեցնում եմ, որ բուժման մեջ դեղորայքից բացի շատ կարեւոր է բժշկի հոգատարությունը: Նման վերաբերմունքի շնորհիվ է, որ մարդիկ այստեղ ապաքինվում ու նոր կյանք են ստանում: Ոչ մի դեղորայք չի կարող դրական ազդեցություն ունենալ առողջության վրա, եթե բացակայում է բժշկի ջերմ ու հոգատար վերաբերմունքը: Բժիշկը բարձր կոչում է եւ ուզում եմ, որ մեր կառավարությունը գնահատի այդ արժեքը, որ ունեն մեր բժիշկները: Բաժանմունքի բժիշկները հենց առաջին օրվանից ցուցաբերեցին հոգատարություն, ինչը թույլ տվեց մինչ օրս նրանց վստահել իմ առողջությունը: Չեմ կարող բառերով նկարագրել Մայրանուշ Դրամբյանի սերն ու ջերմությունը հիվանդների նկատմամբ: Նույնիսկ միջանցքում քայլելիս նրա ոտքերի ձայնը, որ լսում եմ, չեմ կարող նկարագրել, թե այդ պահին ոնց եմ մոռանում ցավերս: «Երկաթե» առողջություն եմ ցանկանում «Արմենիա» ԲԿ սրտաբանական բաժանմունքի ամբողջ անձնակազմին, որոնց անձնանվեր, մասնագիտական աշխատանքն անգնահատելի է:
Լյովա Գալոյան
Սրտի անբավարարության խնդրով շտապ օգնության մեքենայով ինձ տեղափոխել են «Արմենիա» ԲԿ: Բժիշկներից շատ շնորհակալ եմ, գերազանց են կատարում իրենց աշխատանքը: Շատ հոգատար ու ջերմ վերաբերմունք կա այստեղ: Ինձ որ նոր էին տեղափոխել «Արմենիա» ԲԿ, չէի կարողանում խոսել ու հազում էի անդադար: Հիմա, փառք Աստծո, շատ լավ եմ, ամենակարեւորը, այստեղի բժիշկները կարողացան ինձ բուժել: Տա Աստված, որ մեր մայրաքաղաքի եւ մարզերի կլինիկաներում նման բարձր հատկանիշներով բժիշկներ աշխատեն: Գոհ եմ այստեղի բուժանձնակազմից՝ բուժքույրերից եւ բժիշկներից, հատկապես ինձ բուժող բժիշկ Առու Տամբայից: Սրտաբանական բաժանմունքի ղեկավար Մայրանուշ Դրամբյանից անչափ շնոհակալ եմ, իր հոգատար վերաբերմունքով իսկական բժիշկ է: Ասածներս լոկ խոսքեր չեն՝ իրականությունն եմ ներկայացնում:
Հակոբ Կարաթորոսյան
Շատ պատահական եկա այստեղ եւ չէի պատկերացնում, որ առողաջական վիճակս ծանր էր: Սրտի գանգատներ ունեի եւ հետազոտման արդյունքում բացահայտվեց, որ ինֆարկտ եմ տանում ու անհրաժեշտություն առաջացավ կատարել սրտի անոթների ստենտավորում: Կլինիկայի ղեկավար Մայրանուշ Դրամբյանի, կարդիոռեանիմատոլոգ Գայանե Պապիկյանի և ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի կողմից առաջարկվել է ստենտավորում պետական պատվերի շրջանակներում “stent for life” ծրագրի սահմաններում, որը բարեհաջող իրականացվեց: «Արմենիա» ԲԿ բժիշկները կյանք տվեցին ինձ, այս հաստատության բժիշկներն արժանի են միայն լավագույնին: Այստեղի բժիշկները հենց սկզբից իմ մեջ եղած բոլոր վախերն ու կասկածները վերացրեցին: Ինձ դրսեւորած բուժօգնությունն այնքան լավ կազմակերպվեց, որ մոռացա առողջական խնդրիս մասին: Ինքս սիրահայ եմ եւ չգիտեի, որ Հայաստանում նման բժիշկներ կան: Հոգաչափ շնորհակալ եմ «Արմենիա» ԲԿ սրտաբանական բաժանմունքի ղեկավար Մայրանուշ Դրամբյանից: Ուզում եմ նշել, որ «Արմենիա» ԲԿ ինտերվենցիոն սրտաբանը նույնպես սիրիահայ է, ով իր նեղ մասնագիտական կրթությունը ստացել է այս կլինիկայում և, ճակատագրի բերումով, երկար տարիներ անց աշխատում է նույն կենտրոնում: Մի խնդրանք ունեմ մեր պետությունից՝ սիրիահայերին լավ նայեք, թող մնանք էստեղ, արմատակալվենք մեր հայրենիքում: Այս կարգի լավ բժիշկների կարիքը շատ ունենք, նորից եմ շեշտում, այստեղ աշխատում են լավագույն բժիշկները:
14.11.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ